Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է:
Հակառակորդի զրահատեխնիկայի խոցումը և վերջինիս ստորաբաժանման նահանջը. Արցախի ՊԲ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնելով, որ պատրաստ է հարթակ տրամադրել Թբիլիսիում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար:
Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով:
Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»։
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
«Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր»։
Չափազանց հրատապ. Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ:
«Սասունը Կապան քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, ունի իրենից փոքր քույր և եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանում զոհված 18-ամյա Սասուն Գրենիկի Ներսիսյանի մորեղբոր տղան՝ Էդգարը:
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են:
«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի։
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»։
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:
Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսում և հարավում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
«Բնական է, թե այսօր Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություները ինչ հետևանքներ կարող է ունենալ, առաջինը ոչնչացվելու ենք մենք, սակայն նրանք իրենց նպատակին չեն հասնելու, մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Բայց մենք խոսում ենք աշխարհաքաղաքական խնդրի մասին, թե ինչի է այս ամենը բերելու, սա բերելու է շատ կտրուկ տրանսֆորմացիաների՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս է մղվելու, դուրս է մղվելու նաև Հյուսիսային Կովկասից, ինչն էլ բերելու է սարսափելի հետևանքների։ Իրանն է դառնալու պանթուրքիզմի թիրախ, մեր տարածաշրջանում պայթուն ու սարսափելի երևույթներ կլինեն։ Սարսափելի է լինելու նաև Արևմտյան աշխարհի համար, որովհետև ստեղծվելու է ահաբեկչական խալիֆայություն։ Բնական է, որ այս ամենին միջամտել և միջամտելու են, հարցը դա չէ, այլ տարբերակ չկա։ Թուրքիան իր պահվածքով հարվածելու է նաև ԱՄՆ-ին, ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ ՆԱՏՕ-ի երկիրը պատերազմ է սկսում առանց իր գործընկերներին տեղյակ պահելո՞ւ, թե՞ տեղյակ է պահել։ Չեմ կարծում, որ տեղյակ է պահել, բայց այդ դեպքում արդեն խփում են ԱՄՆ-ի վարկանիշին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարգելի քաղաքացիներ, ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող հավելվածներ եւ ծրագրեր ներբեռնելուց կամ կայքերում գրանցվելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են գրանցում սոցիալական ցանցերի ձեր էջերի միջոցով կամ պահանջում են հեռախոսահամար, հասանելիություն տեղորոշման տվյալներին (location) եւ այլ տվյալներ:
Արցախի (ԼՂ) մայրաքաղաք Ստեփանակերտն առավոտյան կրկին հրետակոծվել է:
Թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է տարածել
Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։
Guardian պարբերականի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Այս մասին Բեթան Մաքերանը գրել է Twitter-ում: