
Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ին ստորագրել Մեսսիին

Հարձակվող Նեյմարը կցանկանար ՊՍԺ-ում տեսնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
28-ամյա բրազիլացին փարիզյան ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել արգենտինացուն, որի հետ միասին խաղում էր «Բարսայում», հայտնում է Sky Sports-ի լրագրող Բրայան Սուոնսոնը:
Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն դեռ առաջարկներ չի արել Մեսսիի վերաբերյալ և ոչ մի պաշտոնական գործողություն չի ձեռնարկել:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Մեսսին ծանուցել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան