Բարտոմեուն Գրիզմանին առաջարկել է Ֆելիքսի փոխարեն․ «Ատլետիկոն» դեմ է
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ցանկանում էր հարձակվող Անտուան Գրիզմանին փոխանակել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսի հետ:
Համապատասխան առաջարկն արվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնացիների «Բավարիայից» կրած պարտությունից (2:8) մի քանի օր առաջ, բայց մադրիդյան ակումբը մերժել է, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի ՝ «Ատլետիկոն» չի պատրաստվում բաժանվել 20-ամյա պորտուգալացուց, բայց դեմ չի լինի վերադարձնել Գրիզմանին:
Մադրիդցիները պատասխան քայլ կատարեցին՝ առաջարկելով ֆրանսիացու գործարքում ընդգրկել կիսապաշտպան Թոմ Լեմարին ու հարձակվող Դիեգո Կոստային, իսկ այս անգամ «Բարսելոնան» հրաժարվեց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «բլաուգրանայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույսեր է կապում Գրիզմանի հետ:
Սիրարփի Աղաբաբյան