Բաժիններ՝

Ասֆալտ-բետոնի գործարանից 2 միլիոն դրամի մալուխ էին գողացել

Հուլիսի 22-ին ոստիկանության Գավառի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մի խումբ անձինք մտել էին տեղի ճանապարհաշինարարական ընկերության ասֆալտբետոնի գործարանի տարածք ու գողացել սարքավորումների մալուխներ։

Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել էր մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Հանցագործությունը բացահայտելու, ինչպես և հանցանքը կատարած անձանց ինքնությունը պարզելու միջոցառումները օրեր տևեցին։ Բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները։

Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, և օգոստոսի 24-ին հանցագործությունը բացահայտվեց։ Լոռու և Գեղարքունիքի մարզում բնակվող տղամարդիկ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31