Գյումրու ռուսական ռազմաբազայում կներկայացվեն պատմական և ժամանակակից զինտեխնիկայի 50 նմուշներ

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի ռուսական ռազմակայանում «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստատիկ ցուցադրությանը հյուրերին կներկայացվի մինչև 50 ժամանակակից և պատմական նմուշ: Այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Կազմակերպիչները կներկայացնեն ժամանակակից զրահատեխնիկա, ներառյալ Տ-72Բ տանկեր, ԲՄՊ-1 և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-80 զրահամեքենաներ, նորագույն «Տիգր» զրահամեքենաներ: Բացի համազորային բաղադրիչից, ներկայացված կլինի տարբեր տեսակի զորքերի սպառազինություն և տեխնիկա՝ ՀՕՊ Ս-300, «Բուկ», ԶՍՈՒ-23-4 «Շիլկա» համալիրներ և հրետանային զենքեր ու ռեակտիվ համակարգեր, այդ թվում՝ «Գրադ», 2C1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքներ, ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր միջոցներ, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր, ինժեներական զորքերի տեխնիկա, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներ և այլն: Բացի այդ, համաժողովի հարթակներում կներկայացվեն Հայրենական մեծ պատերազմի, հետպատերազմյան շրջանի խորհրդային բանակի հրաձգային զենքի, մարտական տեխնիկայի և սպառազինության նմուշներ:

Ռազմատեխնիկական համաժողովի («Բանակ-2020) հանդիսավոր բացման արարողությունը Գյումրիու «Մեծ ամրոց» և «Պոլիգոն» զինվորական ավանների տարածքում տեղի կունենա օգոստոսի 27-ին, ժամը 12:00-ին:

Սանիտարական անվտանգության պահանջների պահպանման նպատակով բոլոր այցելուներին խորհուրդ է տրվում լինել բժշկական պաշտպանական դիմակներով, իսկ հասարակական սննդի կազմակերպման վայրերում պահպանել սոցիալական հեռավորությունը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 միավորումներ և զորամասեր, արդյունաբերակաան ավելի քան 10 ձեռնարկություններ, գիտահետազոտական ինստիտուտներ և ուսումնական հաստատություններ: Ստատիկ ցուցադրությանը նախատեսվում է ներգրավել ռուսական ռազմակայանի, Ռոսգվարդիայի, ԱԻՆ-ի և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան 12 հազար միավոր տեխնիկա և սպառազինություն:

«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի Հարավային ռազմական օկրուգի ողջ տարածքում օգոստոսի 27-29-ը:

Տեսանյութեր

Լրահոս