Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 թիմին. ՀՖՖ-ն հաստատում է
«Լոս Անջելեսում» կազմում հանդես եկող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի կրտսեր եղբայրը` Նիկոլաս Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը: Վերջինիս խոսքով, Մարաշլյանին ուղարկվել է հրավեր երիտասարդական թիմին միանալու համար:
Կրտսեր Մարաշլյանը` Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը, ծնվել է 2002 թվականին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Այժմ հանդես է գալիս ուրուգվայական «Պենարոլ» ակումբում: