Օդորակիչների գնում ձմռանը, կամ՝ «ծուռ հայելիների» կառավարությունը
Մինչ բնակչությունը ձմռան ցրտերի նախապատրաստման աշխատանքներ է սկսում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախաձեռնել է «հանճարեղ» մի գնում։
168.am-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը թվով 70 օդորակիչ գնելու մրցույթի հրավեր (գնանշման հարցում) է ուղարկել դրանց ներկրմամբ զբաղվող ընկերություններին:
Ամենացածր գին առաջարկած ընկերությանը կառաջարկվի օդորակիչների մատակարարման պայմանագիր: Հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտվել է, վերջնաժամկետն օգոստոսի 11-ն էր:
Հարց է առաջանում, թե ՊԵԿ-ի ինչի՞ն են պետք այդ օդորակիչները, եթե պետական կառույցներն ապահովված են ջեռուցման համակարգերով:
Օդորակիչների խմբաքանակը, որ պատրաստվում է գնել կոմիտեն, հավանաբար ինչ-որ ներկրողի «վրա է մնացել», եթե, իհարկե, այդ ներկրողը հենց ՊԵԿ ղեկավարությունից որևէ մեկի հետ առնչվող ընկերությունը չէ։
Առաջիկա աշխատանքային օրերին 168.am-ը կփորձի ՊԵԿ-ից ճշտել, թե ինչի՞ համար է ձմռանն ընդառաջ՝ կառույցին անհրաժեշտ այսքան օդորակիչ: