Բաժիններ՝

«Ձախողում է, որ ՊՍԺ-ն դեռ չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»․ Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսել է իր կարծիքը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի խաղի մասին:

«Կարծում եմ, որ ձախողում  է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում երկու մրցաշրջան չհաղթեց,  քանի որ հինգ-վեց տարի շարունակ ներդրումներն ակումբում խելագար են, իսկ լավագույն խաղացողների ցուցակը` անհավանական:

Քանի՞ մրցաշրջան է անցկացրել այստեղ Տիագո Սիլվան, Մարկինիոսը… Այստեղ խաղում էին Զլատան Իբրահիմովիչը, Կավանին, Նեյմարը, Մբապեն:

Սա, իհարկե, նրանց երազանքն է, և սա առաջին դեպքն է, երբ նրանք հայտնվում են նման իրավիճակում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Սա այն խաղն է, որտեղ սովորաբար զարգանում են տղաները: Չնայած որպես թիմ՝ նրանք այլ աշխարհ չեն, բայց ֆուտբոլիստները հաստատ այստեղից չեն»,- ասել է Մոուրինիոն DAZN-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ օգոստոսի 23-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս