«Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում կունենա ՍԴ դատավորի` Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ․ tert.am

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ժամը 14:00-ից-15:00-ն ընկած ժամանակահատվածում կհանդիպի Էդգար Շաթիրյանի հետ. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Էդգար Շաթիրյանը:

Նշենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը համաձայնություն է տվել որպես Կառավարության թեկնածու առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նրա խոսքով՝ այս պահին քննարկումները խիստ նախնական փուլում են, և չի բացառվում, որ հանդիպումներ և քննարկումներ եղել կամ շարունակվում են լինել այլոց հետ:

«Հարցի հետ կապված նախնական զրույց և համաձայնություն եղել է, բայց ինչպես գիտենք, համաձայնությունը պետք է փոխադարձ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ որոշակի գործընթացներ լինեն, այսինքն` հանդիպումներ տարբեր ձևաչափերում, հնչեցվեն հարց ու պատասխաններ, ներկայացվեն դիրքորոշումներ, որոնց հստակեցումից հետո, ով իրավասու է Սահմանադրությամբ թեկնածու առաջադրելու, իր որոշումը կկայացնի, որին կհաջորդի Ազգային ժողովում համապատասխան հարցի քննարկումը և քվեարկությունը»,-պարզաբանել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31