Բաժիններ՝

Ավտովթար՝ Բաղրամյան պողոտայի և Դ․Դեմիճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում․ վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 22-ին, Ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․Դեմիճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ Դավիթ Թ․, ծնված 1973 թ.) և «Honda Stepwgn» մակնիշի (վարորդ՝ Արմեն Վ․, ծնված 1969 թ.) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արմեն Վ․-ն հոսպիտալացվել է, իսկ Դավիթ Թ․-ն՝ հրաժարվել է բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս