Բաժիններ՝

BTS-ի նոր հոլովակը 50 մլն դիտում է հավաքել մի քանի ժամում

BTS հարավկորեական խմբի նոր՝ Dynamite անգլալեզու թրեքի հոլովակը, մի քանի ժամում 50 մլն դիտում է հավաքել YouTube-ում եւ ավելի քան 6 մլն լայք:

Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում:

Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) եւ Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):

Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ է: Այդ թրեքի թողարկման մասին խումբը հայտարարել էր հուլիսի վերջին: Այն ժամանակ մասնակիցները հայտնել էին, որ այն տեղ կգտնի իրենց նոր ալբոմում, որի ռելիզը կկայանա այս տարվա վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս