«Իհարկե, իմ առնանդամը մրցաշարի ամենափոքրերից մեկն է». Էնդի Մարեյ
Անսովոր ոչինչ չկա. սըր Էնդին պատասխանում է երկրպագուների հարցերին:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը պատասխանել է Ինստագրամի բաժանորդների հարցերին:
– Ո՞վ է, ըստ Ձեզ, մեծագույն խաղացողը:
– Սերենան:
– Արդյո՞ք օդանավակայաններում մետաղական դետեկտորներն արձագանքում են Ձեր ազդրին:
– Անընդհատ: Ամաչում եմ, երբ հարցնում են, թե ինչ կա գրպաններումս:
– Ձեր առնանդամը ամենափո՞քրն է ATP մրցաշարում: Եթե այդպես է՝ քանի՞ միլիմետր է բացը:
– Իհարկե, ամենափոքրերից մեկը: Բայց թագը պատկանում է Լիամ Բրոդիին (աշխարհում 211-րդ ռակետը, Բրիտանիայից)՝ հսկայական տարբերությամբ:
– ATP-ի խաղացողներից ո՞ւմ կցանկանայիք մարզել և ինչո՞ւ:
– Ռոջեր Ֆեդերերին: Ես շատ բան կսովորեի, և հետաքրքիր կլիներ նրա հետ քննարկել թենիսը, հետևել նրան մարզմանը: Եվ նա շատ կհաղթեր:
— Drafts 3.7 (@3Drafts) August 19, 2020
Պատրաստեց Անի Գաբուզյանը