
Վենգերը կարող է գլխավորել հավաքական

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայնել է գլխավորել Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Ըստ FOX Sports-ի հոլանդական բաժնի, 70-ամյա ֆրանսիացին արդեն կապ է հաստատել Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և տեղեկացրել ղեկավարությանն իր ցանկության մասին:
Ըստ Le10Sport-ի՝ Վենգերը նախկինում մերժել է կատալոնական ակումբը ղեկավարելու առաջարկը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ռոնալդ Կումանի՝ թիմի մարզիչ նշանակվելու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը