Բաժիններ՝

«Ազատություն ռադիոկայանը վերջին երկու տարին որևէ բանով չի զիջում հանրային հեռուստաընկերությանն` իշխանամետ լինելու հարցում». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր բան ասեմ.

Երբ ԱՄՆ-ում միացնում ես Ազատության youtube-յան ալիքը տակը փոքր տառերով գրառում կա. The Channel is funded by US Department of State (Այս ալիքը ֆինանասվորվում է ԱՄՆ Պետ Դեպարտամենտի կողմից)։

Ասեմ ավելին, ռուսական Russia Today հեռուստաալիքն էլ միացնելուց գրած է, որ այն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Գիտե՞ք ինչու է դա արվում։ Շատ պարզ, որպեսզի դիտողը հստակ հասկանա, որ տրամադրվող տեղեկությունները ծառայում եմ կոնկրետ ֆինանսավորող երկրի շահերին։

Իսկ հիմա ամենակարևորը. Ազատություն ռադիոկայանը վերջին երկու տարին որևէ բանով չի զիջում հանրային հեռուստաընկերությանն` իշխանամետ լինելու հարցում, նույնիսկ գերազանցում է Հ1-ին։

Իսկ Russia Today հեռուստաալիքի գործադիր տնօրենն ակնհայտորեն ցուցադրում է իր չափից դուրս բացասական վերաբերմունքը ՀՀ ներկայիս իշխանության նկատմամբ։

Հըն ի՞նչ եք կարծում, ում հետ են մեր մոտ «փայլուն» հարաբերություններ…

Գեոքաղաքական պատերազմնե՞ր, չէ չենք լսել….»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս