
Քեմերոն Դիասը պատմել է, թե ինչու է հեռացել կինեմատոգրաֆից
Դերասանուհի Քեմերոն Դիասը բացահայտել է, թե ինչու է որոշել հեռանալ կինեմատոգրաֆից: Այդ մասին նա հայտնել է Գվինեթ Փելթրոուին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-յան ալիքում:
Դիասը դժգոհել է, որ նկարահանումների ժամանակ նա իր կյանքը տվել է այլ մարդկանց: Ըստ նրա՝ կինոյում աշխատելիս դերասանը պատկանում է այլ մարդկանց և հեռուստադիտողներին: Նկարահանմումներից բացի դերասանուհին այլ ժամանակ չի ունեցել:
Դերասանուհին նշել է, որ իր կյանքի մի մասը տվել է այլ մարդկանց և ինչ-որ պահի որոշել է «հետ վերցնել»:
Դիասը նաև ասել է, որ դերասաններին վերաբերվում են երեխաների նման. անում և որոշում են ամեն ինչ նրանց փոխարեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը