Արմեն Շահգելդյանը հեռացել է «Վեստ Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբիցհեռացել են նաեւ գլխավոր մարզչի օգնականներ Հակոբ Մկրյանն ու Գոռ Աթաբեկյանը:
Արմեն Շահգելդյանն ընդունվել էր Ռուսաստանում գործող Մարզիչների բարձրագույն դպրոց (ВШТ), որտեղ մասնակցելու է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացներին:
«Վեստ Արմենիան» մասնակցում էր Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանին:



