Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը

Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31