Բեյլը վստահ է, որ այլևս չի խաղա «Ռեալում», բայց չի հեռանում աշխատավարձի պատճառով
«Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը վստահ է, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ այլևս դուրս չի գա խաղադաշտ, բայց չի պատրաստվում հեռանալ ակումբից:
Ըստ The Times-ի տեղեկությունների՝ 31-ամյա հարձակվողն աշխատավարձի պատճառով մտադիր է մնալ «Ռեալի» կազմում, իսկ մյուս ակումբները չեն կարողանա նրան նույն գումարն առաջարկել:
«Ռեալը» չի ընդգրկել Բեյլին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի կազմում, չնայած նա մարզվում է թիմի հետ:
Բեյլը «Ռեալին» միացել է 2013-ին, «Տոտենհեմից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



