Աղվան Պապիկյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում», երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները: Աղվանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (9 խաղ, 2 գոլ), Մ-21 (17 խաղ, 1 գոլ) և ազգային (2 խաղ) հավաքականները:
Պապիկյանի նախորդ ակումբը Լեհաստանի Առաջին խմբի «Խոյնիչանկան» էր, որի կազմում հայ կիսապաշտպանը 25 հանդիպման է մասնակցել ավարտված առաջնությունում` դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: