Բաժիններ՝

Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական բանավեճերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սեպտեմբերի 29-ին նախատեսված նախագահական առաջին բանավեճերը հետաձգելու օգտին՝ կապված նրա հետ, որ «որոշ դեպքերում» փոստով նախագահական ընտրություններում քվեարկությունը կարող է սկսվել այդ ամսաթվից ավելի շուտ:

«Ինչպես կարող են ընտրողներն ուղարկել քվեաթերթիկները որոշ դեպքերում սկսելով նախագահական առաջին բանավեճերից մեկ ամիս շուտ: Առաջին բանավեճերը տեղափոխենք ավելի շուտ: Ինձ համար բանավեճերը քաղաքացիական պարտք են: Ջո Բայդենը և ես պետք է դա անենք հանուն ամերիկացի ժողովրդի»,- գրել է ԱՄՆ նախագահը Թվիթերի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում նախագահական առաջին բանավեճերը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31