Բաժիններ՝

«Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար։

Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։

Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։

Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր, 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ոչ իր ինտելեկտով, ոչ մտածելակերպով, ոչ գիտելիքներով, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ բարոյագիտությամբ։

Դե հիմա երեւակայեք 3–րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի եւ աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31