Բուֆոնը հրաժեշտ է տվել Կասիլիասին
Ջանլուիջի Բուֆոնը Instagram-ում մեկնաբանել է Իկեր Կասիլիասի՝ կարիերան ավարտելու որոշումը: Իտալացի դարպասապահը լուսանկար է հրապարակել իսպանացու հետ և գրել․
«Նրանք ասում են, որ մրցակցությունը մեզ ավելի լավն է դարձնում, քան մյուսները: Միգուցե կատարելության այս ապարդյուն հետապնդումն է մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին ենք մենք:
Շնորհակալ եմ Իկերին, առանց քեզ ամեն ինչ պակաս իմաստալի կլիներ»:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
39-ամյա դարպասապահը «Ռեալի» սան է: Նա թիմի կազմում անցկացրել է 510 հանդիպում և 2015 թվականին լքել է ակումբը:
Դարպասապահն Իսպանիայի առաջնությունում 5 անգամ հաղթել է «Ռեալի» հետ խաղը, երկու անգամ նվաճել է գավաթը, 4 անգամ՝ Սուպերգավաթը: Կասիլիասը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:
Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլիասը դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Եվրոպայի առաջնությունը (2008, 2012):
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին «Պորտուի» մարզման ժամանակ դարպասապահը սրտի կաթված էր ստացել:
Սիրարփի Աղաբաբյան