«Բավարիա»-ն մտադիր է վաճառել Բոատենգին
Գերմանիայի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է վաճառել Ժերոմ Բոատենգին: Այս մասին գրում է Bild-ը:
«Բավարիա»-ի ղեկավարությունը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Բոատենգին, սակայն վերջինս ցանկություն ունի մնալու Մյունխենում: Պաշտպանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բոատենգը «Բավարիա»-ի կազմում արդեն իսկ ավարտված մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ:
Գերմանական Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-նիր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում: