Բաժիններ՝

Հոլանդիայում ֆուտբոլիստուհիներին թույլ են տվել խաղալ տղամարդկանց թիմերի կազմում

Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային միությունը (KNVB) թույլ է տվել ֆուտբոլիստուհիներին հանդես գալ տղամարդկանց թիմում:

2010/21 մրցաշրջանում 19-ամյա Էլեն Ֆոկեման կխաղա չորրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Ֆորաուտ» սիրողական ակումբի կազմում: Համաձայն նրա ելույթների մակարդակի՝ KNVB-ն կկայացնի վերջնական որոշում, և հնարավոր է, որ կանանց ընդունեն տղամարդկանց թիմեր մշտական ​​հիմունքներով:

«Անհավատալի է, որ ես կարող եմ շարունակել խաղալ: Ես այդ տղաների հետ խաղացել եմ հինգ տարեկանից, և ցավալի կլիներ, եթե հաջորդ մրցաշրջանում ստիպված լինեի բաժանվել նրանցից: Սա մեծ մարտահրավեր է, որին ես անհամբերությամբ սպասում եմ: Թիմակիցներս նույնպես ուրախ են, որ ես մնում եմ: Չգիտեմ, թե ինչպես ամեն ինչ կընթանա, բայց ես շատ ուրախ եմ, որ այս փորձարկման մասն եմ կազմում»,- մեկնաբանել է Էլենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս