Բաժիններ՝

«Ռեալի» երկու ֆուտբոլիստ չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին

«Ռեալը» հրապարակել է այն խաղացողների ցուցակը, ովքեր պատրաստվելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  երկրորդ խաղին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցուցակում ընդգրկված չէր: Միևնույն ժամանակ, հայտում առանձին նշվում է պաշտպան Սերխիո Ռամոսը, ով թիմի հետ կմեկնի Անգլիա, բայց չի մասնակցի խաղին՝ որակազրկման պատճառով։

«Ռեալի» կազմը.

Դարպասապահներ՝ Կորտոու, Արեոլա, Ալթուբե;

Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Վարան, Մարսելո, Նաչո, Մենդի, Էրնանդես;

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո;

Հարձակվողներ՝ Ազար, Բենզեմա, Յովիչ, Վասկես, Ասենսիո, Դիաս, Վինիսիուս, Ռոդրիգո:

Առաջին խաղում «քաղաքայիները» հաղթեցին 2:1 հաշվով: Խաղը տեղի կունենա օգոստոսի 7-ին Մանչեսթերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս