Բաժիններ՝

«Սևիլիա»-«Ռոմա»․ ճանապարհ դեպի 8-ի եզրափակիչ

Մրցաշար-Եվրոպա լիգա

Մարզադաշտ-ՄՍՎ Արենա

Ժամ-20։55

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիա»-«Ռոմա» դիմակայության հաղթողը կորոշվի ոչ թե՝ 2, այլ՝ 1 խաղով։ Խաղը տեղի է ունենալու չեզոք մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը կմասնակցի 8-ի եզրափակչին, որտեղ 8 լավագույնները կպարզեն մրցաշարի հաղթողին։

«Սևիլիա»

Իսպանական ակումբը մեկ շնչով հասավ մրցաշարի այս փուլին, որն այս տարի կանցկացվի Գերմանիայում: «Սևիլիան» խաղում էր A խմբում, որտեղ թիմը դարձավ առաջինը՝ առաջ անցնելով ԱՊՈԵԼ-ից, Ղարաբաղից և Դուդելանժից: Հարկ է նշել, որ «կարմիր-սպիտակները» վեց խաղում խփեցին ընդամենը երեք գոլ:

1/16-րդ եզրափակչում Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Կլյուժին» ոչ հեշտ խաղով՝ մրցակցից առաջ անցնելով միայն հակառակորդի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Լա Լիգայի վերջին մրցաշրջանում  թիմի խաղն արժանի է բոլոր գովասանքներին: 38 տուրերի ընթացքում իսպանական ակումբին հաջողվել է նվաճել 19 հաղթանակ և 13 ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 70 միավոր․ այնքան, որքան երրորդ «Ատլետիկոն»: Մադրիդցիները «Սևիլիայից» առաջ անցան միայն անձնական խաղերում առավելություն ունենալով: Տանտերերը պաշտպանությունում ցույց տվեցին երկրորդ արդյունքը և  54 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը:

Մրցաշրջանի ավարտին թիմի հիմնական գոլահարներն էին Օկամպոսը (14 գոլ) և Էն-Նեսերին (8 գոլ):

Վացլիկը, Կորշյան և Ֆերնանդոն չեն կարողանա մասնակցել այսօրվա խաղին:

«Ռոմա»

«Ռոման»  ավարտեց Ա Սերիայի  մրցաշրջանը` անընդմեջ չորս հաղթանակների փայլուն շարքով: Մայրաքաղաքային ակումբին հաջողվել է 38 խաղում գրանցել 21 հաղթանակ և 7 ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 70 միավոր և տեղ հաջորդ տարվա Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

«Գայլերի» հարձակման գծի արդյունավետությունը 77 գոլ էր, որից 16-ը Ջեկոյի հաշվին էր, իսկ ինը՝ Մխիթարյանի: Պետք է նշել նաև «Յուվենթուսի» նկատմամբ եզրափակիչ փուլում տարած հաղթանակը (3:1)։

Եվրոպա լիգայի խմբային փուլում Պաուլո Ֆոնսեկայի թիմը դարձավ երկրորդ թիմը՝ առաջատարությունը զիջելով «Բաշակշեհիրին»:

1/16-րդ եզրափակչում հռոմեական թիմը հաղթեց «Գենտին» (2:1):

Այս խաղին վնասվածքների պատճառով չեն կարող մասնակցել Վերետուն և Միրանտեն։

Վիճակագրություն

Մրցակիցները չեն պարտվում իրենց վերջին ութ խաղերում անընդմեջ

«Ռոման» հաղթել է վերջին չորս արտագնա խաղերում

«Սևիլիան» վերջին 5 հանդիպումներից 4-ում գոլ բաց չի թողել

Վերջին անձնական հանդիպումն ավարտվել է «Սևիլիայի» հաղթանակով (2:1)

Այսօրվա խաղից առաջ թիմերի կազմը մոտավորապես հավասար է՝ կատարողների ուժի և ընտրության մեջ: Առավելությունն իսպանական թիմինն է, որը հանգստի ավելի շատ ժամանակ ուներ, ինչը, սակայն, կարող է բացասաբար անդրադառնալ այս հանդիպման արդյունքի վրա:

Խաղը խոստանում է լինել բավական ինտենսիվ, քանի որ սխալի արժեքը ծայրաստիճան բարձր է: Ամենայն հավանականությամբ, «Սևիլիայի» ավելի լավ համակարգված պաշտպանական խաղը կարող է որոշիչ դառնալ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս