Բաժիններ՝

Կկարողանա՞ Մբապեն խաղալ Չեմպիոնների լիգայում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղում:

21-ամյա ֆրանսիացին ապաքինվում է Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (1:0) ստացած վնասվածքից։ Ապաքինման գործընթացը սպասվածից արագ է ընթանում։

Մբապեի հարազատներից մեկն ասել է, որ «Ատալանտայի» հետ խաղին հարձակվողի մասնակցության հավանականությունը գնահատվում է 90%։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն ունի կոճի վնասվածք: Հաղորդվում էր, որ նա կբացակայի մոտ երեք շաբաթ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումը ՊՍԺ-ի և «Ատալանտայի» միջև նախատեսված է օգոստոսի 12-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31