«Բարսելոնան» չի գնի Նեյմարին և Լաուտարոյին
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ առաջիկայում կատալոնական ակումբը չի ստորագրելու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
– Հնարավո՞ր է Նեյմարի տեղափոխությունը:
– Ստեղծված իրավիճակում՝ ոչ: ՊՍԺ-ն էլ չի ցանկանում վաճառել նրան, ինչը իմաստ ունի, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Մենք անցած ամառ իսկապես շատ փորձեցինք դա անել, բայց այս ամառ մենք նույնիսկ չենք փորձի:
Մարտ-հունիսին ակումբը կորցրել է 200 միլիոն եվրո: 2020/21 մրցաշրջանում մենք ակնկալում էինք վաստակել 1,1 միլիարդ եվրո, բայց այժմ այն 30 տոկոսով պակաս կլինի: Եթե իրավիճակը չբարելավվի. մարզադաշտերում, թանգարանում կամ խանութներում մարդիկ չկան, մենք կշարունակենք գումար կորցնել:
Այս իրավիճակը մեզ կստիպի վերանայել մեր ծախսերի ծրագրերը: Մենք պետք է հարմարվենք:
– «Բարսելոնան» կգնի՞ Լաուտարո Մարտինեսին:
– Ակումբը վերջին մի քանի շաբաթների ընթացքում խոսում էր «Ինտերի» հետ Լաուտարոյի մասին, բայց փոխադարձ համաձայնությամբ բանակցությունները դադարեցվել են: Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս վճարել խոշոր գործարքների համար։
Սիրարփի Աղաբաբյան