Թուրքական F-16-երը Երևանին են մոտեցել օդային հարված հասցնելու հնարավորության աստիճան
Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել այն աստիճանի, որ կարող էին հնարավորություն ունենալ օդային հարված հասցնել։ Այս մասին, հղում կատարելով avia.pro-ին, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ոչ պակաս, քան երկու մարտական մեքենաներ մաքսիմալ մոտեցել են Հայաստանի սահմանին ու հետ գնացել, երբ մինչև Երևան հեռավորությունը կազմել է 56 կմ։ Ըստ կայքի` դրանով իսկ նրանք կարող էին մշակել Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելու ծրագիրը։ Նման մանյովրը թույլ է տալիս հարված հասցնել այնպիսի զինատեսակներից, որոնցով հագեցած են թուրքական ռազմաօդային ուժերը։ Դրանից հետո Հայաստանի սահմանի մոտ նկատվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայի զինվորականները ժամանել են Ադրբեջան` համատեղ զորավարժություններ անցկացնելու համար, այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանին։ Մարտական կրակոցներոց կայնամասշտաբ տակտիկական և թռիչքային տակտիկական գործողությունները մեկնարկել են հուլիսի 29-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 10-ը։
Պատրաստեց 168.am-ը