«Ինչո՞ւ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ…». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչու՞ եք վարկաբեկում հաղթանակը…

ԱԽ քարտուղարը հայտարարարում է, որ հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը։ Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ…
Կառավարության նիստում Ն. Փաշինյանը, բանից անտեղյակի անկեղծությամբ, փորձեց հասկանալ՝ ընթացող մարտական գործողությունները արդյոք պայմանավորված չե՞ն պատահականնորեն մարտադաշտում հայտնված ինչ որ УАЗ-ի հետ, որին կողմերից յուրաքանչյուրը ուզում է տիրանալ։ ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատարի այսպիսի անսպասելի հարցադրումից հանկարծակիի եկած, հազիվ կարողացավ աղմկող գրոտեսկային լռության մեջ թաքցնել իր զարմանքը։

Նման դեպքերի ականատես լինելով երերբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։

Հ.Գ. Ի դեպ, «Աստված էլ բեթարից ազատի»՝ թևաթափ անող նման իմաստություն այլ ազգերն ունե՞ն… Ինչ-որ չեմ հիշում…»:

Տեսանյութեր

Լրահոս