Բաժիններ՝

Նախքան «թավիշը» և նախքան «կորոնան» դույզն ինչ չէի կասկածում, որ մեր ժողովուրդը, մենք բոլորս եկեղեցասեր և հոգևոր արժեքները սիրող ու գնահատող ենք. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիտում եմ ֆեյսի ընկերներիս և նրանց հարազատների տարածած լուսանկարները, հատկապես՝ կիրակնօրյա, բոլորը եկեղեցիներ, վանքեր ու տաճարներ են այցելել, մոմ են վառել, աղոթել են առ Աստված, նկարվել, նկարել և սիրով ու երկյուղածությամբ ցուցադրում են համացանցում։

Մի տեսակ հոգիս հանգստացավ, անշուշտ՝ նախքան «թավիշը» և նախքան «կորոնան» դույզն ինչ չէի կասկածում, որ մեր ժողովուրդը, մենք բոլորս եկեղեցասեր և հոգևոր արժեքները սիրող ու գնահատող ենք, մի պահ միայն համոզմունքս մի թեև երերաց, երբ «սատանիզմը» և խաչն ուրանալն ու աղավաղելը դարձան ցցուն վերջին երկու տարիներին՝ ավելի ցցուն… Բայց, հիմա մտածում եմ, իրոք՝ չկա չարիք առանց բարիքի և ահա, մեր ազգային արժեհամակարգի, մեր հոգևոր հարստության, մեր պատմության և գրականության այս «դուխով» մերժումները այնքան քստմնելի ու չնչին են, մեր ազգի, հայ ժողովրդի արժեհամակարգային, ինքնապաշտպանական զգացողությունների, ներքին համոզմունքի և արյան ազգապաշտպան հզորությունների դեմ սրանք ոչնչություններ են… Նաև՝ կորոնան, որը «լավ շանս»/հիշեցնեմ, այս տգեղ որակումն իմը չէ, գիտեք՝ ումն է, տվեց սրանց՝ փակելու երկիր և երկրից ելքերն ու մուտքերը, մեր ազգային խորաթափանցությամբ կարողացանք հօգուտ մեր ազգի օգտագործել և գնացինք դեպի լույսը, գնացինք դեպի տաճար ու եկեղեցիներ… Այ, սա է հայի ետին խելքը…

Եվ, ուրեմն, նորից բարի կիրակի բոլորիս, թող օրհնյալ լինեն ձեր բոլոր ուխտերը եկեղեցիներ, տաճարներ և վանքեր, և թող Աստված բոլորիս վերադարձնի մեր ինքնավստահությունը, մեր սերը և մեր հավատը առ այն, որ հայ ժողովրդին հաղթել չեն կարող ոչ կեղծ աստվածներ հորինելով, ոչ այլասերումներով, ոչ ստախոսությամբ, ոչ թուրքական ծրագրերով, ոչ խաբեությամբ և ոչ էլ գրանտներով սնված ու սնվող դատարկ «դուխով»…

Աստված, այո, մեզ փորձում է շարունակ, բայց երբեք այլևս չի տանի նոր փորձության… Նա սիրում է մեզ և արդեն ցույց է տալիս դեպի լույս գնալու ճանապարհը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս