Բաժիններ՝

Արտյոմ Սիմոնյանը հանդես կգա «Նոա»-ում

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:

Նա «Զենիթ»-ի սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:

Ավելի վաղ երևանյան ակումբն ունեցել էր մի շարք համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31