
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը»,-ասված է ուղերձում:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և ունեն համագործակցության մեծ ներուժ նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: