«Ուրարտու»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Վան»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ի և բուլղարական «Բոտև»-ի նախկին պաշտպան Էբերտ Կարդոսո դա Սիլվան պայմանագիր է կնքել «Վան»-ի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը կլինի Սևադա Արզումանյանը:
Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել«Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը։ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում: