Բաժիններ՝

«Միայն մենք ենք 12 օրում 5 հանդիպում անցկացնում». Սարին բողոքել է օրացույցից

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Սերիայի Ա-ի 37-րդ տուրի խաղում «Կալյարիից» կրած պարտությունը և դժգոհել խիտ օրացույցից:

«Խնդիրն այն է, որ մենք Եվրոպայի միակ թիմն ենք, որը 12 օրվա ընթացքում 5 հանդիպում է անցկացնում: Վաղը մենք կդիտարկենք խաղացողների վիճակը և կորոշենք՝ հաջորդ հանդիպմանը 23-ից ցածր ֆուտբոլիստներին ներառե՞նք կազմում, որպեսզի հիմնական կազմը մի փոքր հանգստանա:

Մոտիվացիայի և նվիրվածության առումով խաղն անորոշ էր, չի կարելի այն համեմատել մրցաշրջանի այլ խաղերի հետ: Մենք լավ փոխանցումներ էինք անում, բայց գնդակը դաշտում շարժում էինք ոչ այնքան արագ, որքան ցանկանում էինք: Եվ երբ դանդաղ ես փոխանցում կատարում, այն օգնում է մրցակցին:

Ինը խաղացողներ այժմ վնասվածքներով տանն են, ուստի որոշ կասկածներ կան «Լիոնի» դեմ խաղից առաջ: Տեսնենք, թե ով կվերադառնա դաշտ»,- 61-ամյա Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս