Բաժիններ՝

Բեյոնսեն նոր երգ է ներկայացրել. այն հինգ րոպում հիթ է դարձել

Բեյոնսեն անսպասելիորեն թողարկել է նոր երգ, որը կոչվում է Black Parade: Երգը համացանցում հայտնվել է հունիսի 19-ին, որը համարվում է Ամերիկայի պատմության ամենանշանակալից օրերից մեկը: Այդ օրը երկրի սևամորթ բնակչությունը նշում է Ջունթինս տոնը՝ Միացյալ Նահանգներում ստրկության վերացման օրը:

Երգը ծառայում է որպես օրհներգ՝ ի պաշտպանություն բիզնեսի սևամորթ սեփականատերերի՝ արվեստի և դիզայնի ոլորտից մինչև ռեստորաններ և բարեր, որոնք անդադար բախվում են անարդար վերաբերմունքի հետ և այժմ ճգնաժամ են ապրում:

Հաղորդվում է, որ երգից ստացված հասույթը կտրամադրվի փոքր ձեռնարկություններին աջակցող ֆոնդին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930