Բաժիններ՝

«Ես դեմքս կոտրեցի Իսպանիայի համար: Կեցցե արքան»․ Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիշել է, որ ելույթ էր ունենում Իսպանիայի հավաքականի համար աշխարհի 2010 թվականի առաջնությանը։

– Շվեյցարիայի հետ խաղում (0:1) դուք կոտրեցիք ձեր դեմքն Իսպանիայի կազմում խաղալիս: Դուք նորից կանեի՞ք դա:

– Ես դա չեմ արել նպատակային, դա ինձ ոչ մի օգուտ չի բերել: Առաջին խաղում հոնքս պատռվեց, երկրորդում` շրթունքս, իսկ մարզումից երկու օր անց` կրկին շրթունքս:

Ես հիշում եմ, թե ինչպես Վիսենտե Դել Բոսկեն ասաց՝ որքան անհաջողակ է այդ տղան: Այո, ես դեմքս կոտրեցի Իսպանիայի համար: Կեցցե արքան: Դուք հիմա վերնագիր ունեք:

Մեզ համար Շվեյցարիայից կրած պարտությունը լուրջ հարված էր, բայց մենք արագ վերականգնեցինք: Աշխարհի գավաթի խաղարկությունում  անհնար է վատ օր անցկացնել, և մենք լավ խաղացինք, գերակշռեցինք, բայց առաջին րոպեին նրանք ստացան հիմար անդրադարձ և գոլ»,- ասել է Պիկեն:

33-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում հանդես է եկել 2009-2018 թվականներին՝ հաղթելով 2010 թվականի Աշխարհի գավաթը և Եվրո-2012-ը։

Նշենք, որ Պիկեն կատալոնացի է և ակտիվորեն պայքարում է Կատալոնիայի անկախության համար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս