 
                        Ողբերգական վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան զոհեր
 
                                    Հունիսի 17-ին, ժամը 23։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտակ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Կարեն Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ վերջիններս մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        