«Ռեալ Մադրիդ»-«Էյբար»․ մադրիդցիները վերադառնում են պայքար
Այսօր «Ռեալը» կփորձի երեք միավոր վաստակել «Էյբարի» դեմ խաղում։ Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 21։30-ին։
«Ռեալ Մադրիդ»
Կարանտինային ընդմիջումից առաջ «Արքայական ակումբը» հաճախ չէր իր երկրպագուներին ուրախացնում հաղթանակներով: Նախորդ չորս տուրերում «Ռեալին» հաջողվեց հաղթել միայն «Բարսելոնային» «Սանտյագո Բեռնաբեուում»: Այս ժամանակահատվածում մնացած խաղերում «սերուցքայինները» ոչ-ոքի խաղացին համեստ «Սելտայի» հետ (2:2), ինչպես նաև պարտվեցին «Լևանտեին» (0:1) և «Բետիսին» (1:2)՝ Պրեմիերայում և «Մանչեսթեր Սիթիին» (1:2)՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում: Հետևաբար, միգուցե դադարը ավելի օգտակար էր մադրիդյան ակումբի երկրպագուների համար։
Առաջնության վերջին անհաջողությունները հանգեցին նրան, որ «Բարսելոնան» «Ռեալին» տեղափոխեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այս պահին «սերուցքայինները» 5 միավորով են զիջում առաջատարից:
Մադրիդյան ակումբում վնասվածքներ ունեն Լուկա Յովիչը, Նաչոն և Մարիանո Դիասը:
«Էյբար»
Դադարից առաջ բասկերը նույնպես իրենց մրցակցից լավը չէին թվում: Վերջին հինգ տուրերի ընթացքում թիմին հաջողվել է հաղթել միայն «Լևանտեին» (3։0)՝ պարտվելով «Ալավեսին» (1:2), «Բարսելոնային» (0:5), «Մայորկային» (1:2) և «Ռեալ Սոսյեդադին» (1:2):
Այս ժամանակահատվածում վաստակած երեք միավորը թույլ չտվեց Էյբարին ընկնել վտանգավոր գոտի, չնայած որ դրանից հեռավորությունը ընդամենը երկու միավոր էր: Բասկերի երկրի թիմը 16-րդ հորիզոնականում է:
Գոնսալո Էսկալանտեն որակազրկված է, իսկ Իվան Ռամիսը վնասվածք ունի։
Ընթացիկ առաջնությունում «Ռեալը» լավագույն պաշտպանությունն ունի: 27 հանդիպումներում թիմը բաց է թողել ընդամենը 19 գոլ: Միևնույն ժամանակ, «Արքայական ակումբը» առանձնապես չի զարմացնում գրոհներով. ընդհանուր առմամբ 49 գոլ և նրանցից 27-ը՝ տանը:
Ընդհանուր հանդիպումների ընթացքում մրցակիցները ընդամենը մեկ անգամ խփեցին չորս գոլից ավելին: Առաջիկա հանդիպումը կլինի ընդմիջումից հետո, ինչը կազդի մրցակիցների խաղի ձևի վրա, գումարած հանդիսատեսի պակասը: «Ռեալը» պետք է հաղթի, հատկապես «Բարսելոնայի» վստահ հաղթանակից հետո։
Սիրարփի Աղաբաբյան