
Կանաչ լոբու պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Կանաչ լոբի – 300 գ
2. Սոխ – 1 գլուխ
3. Թարմ լոլիկ – 2-3 հատ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Ձու – 2 հատ
6. Կանաչի
7. Ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Կանաչ լոբին խաշել:
2. Սոխը տապակել, ավելացնել լոբին:
3. Այնուհետև մի փոքր ավելացնել այն ջրից, որում խաշվել է լոբին:
4. Մոտ 5 րոպե շոգեխաշել: Սխտորը մանրացնել, կանաչիները կտրատել, ավելացնել լոբուն:
5. Ավելացնել հարած ձվերը, խառնել և անմիջապես վերցնել կրակից:
6. Մատուցելիս կարելի է զարդարել ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը