
«Սկսեք կառավարել, այլապես հետզհետե հասունացող խառնակ վիճակը կուլ կտա և՛ Ձեզ, և՛ բոլորիս». Հովհաննես Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա հավասար է նրա, որ երկրի վարչապետն ասի, տեսեք մեր` պարետատան սահմանած կանոններին չեն հետևում, և մենք ձախողել ենք այդ կանոնները պարտադրելու, հետևելու և հսկելու հարցում:
Սակայն այս ամենի մեղքը դրվում է կարգը խախտողի վրա, ոչ թե դրա հսկողությունը թերացողի:
Հարգելի պարոն Վարչապետ, չգիտեմ կառավարման մասով ով է ձեզ խորհուրդներ տալիս, եթե ընդհանրապես կա մեկը, բայց ակնհայտ է, որ բացեր կան: Եվ չեմ կարող չասել սա:
Կարգերը, եթե ընդունվել են, պետք է կիրարկվեն և պարտադրվեն: Եթե չի արվում, ապա հսկողություն իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի, ոչ թե կարգ խախտողը (կարգը խախտելու համար ինքնին պատիժներ` տույժեր սահմանված են): Կամ էլ կարգը պետք է վերացվի, կամ փոխվի:
Հորդորում եմ դադարեցնել ժողովրդին` հանրության տարբեր շերտերին ուղղված մեղադրանքները և խնդիրները դիտարկել ձեր թիմի ներսում: Սկսեք կառավարել, այլապես հետզհետե հասունացող խառնակ վիճակը կուլ կտա և՛ Ձեզ, և՛ բոլորիս»:
Սա հավասար է նրա, որ երկրի վարչապետն ասի, տեսեք մեր` պարետատան սահմանած կանոններին չեն հետևում, և մենք ձախողել ենք այդ…
Gepostet von Hovhannes Avetisyan am Dienstag, 2. Juni 2020