Բաժիններ՝

«Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից

Երևանի «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերգեյ Շևչուկի, Մաքսիմ Ժեստոկովի և Արտակ Եդիգարյանի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019 թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019 թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018 թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930