
««Ոսկե գնդակի» մասին միտքն ինձ չի խանգարում քնել»․ Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգան նվաճելու ցանկության մասին:
«Ես մեծ ցանկություն ունեմ նվաճել Չեմպիոնների լիգան, և ՊՍԺ-ի խաղացող լինելը, երբ ակումբը նվաճում է Չեմպիոնների լիգայի իր առաջին գավաթը, առանձնահատուկ բան է:
Հիանալի կլինի նվաճել «Ոսկե գնդակը», բայց այս միտքն ինձ չի խանգարում քնել: Չեմ կարծում, որ պետք է հաղթեմ հաջորդ մրցաշրջանում կամ մյուս մրցաշրջանում, ժամկետ չկա:
Ինձ համար ՊՍԺ-ն և թիմն ամենակարևորն են: Եվ եթե ես ստանամ անհատական մրցանակներ ներկայացումների համար, ապա դա կլինի բոնուս»,- նշել է Մբապեն:
Սիրարփի Աղաբաբյան