
Նակամուրան և Կարուանան հաղթել են առցանց մրցաշարի հերթական տուրում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Այս տուրում Հիկարու Նակամուրան 3:2 հաշվով հաղթեց Դին Լիժենին, իսկ Ֆաբիանու Կարուանան` Մաքսիմ Վաշիե-Լագրավին (2,5:1,5):
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեքն են` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: