«Արդար կլինի, եթե հաջորդ ամսվանից պարգևավճարները առնվազն երկու անգամ ավելացվեն». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր` ճգնաժամը որպես հնարավորություն:
Միամտորեն մտածում էի, թե «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթը վերաբերվում է միայն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելուն` տնտեսական և սոցիալական խնդիրներ լուծելուն:
Դու մի ասա, երկուշաբթի առավոտյան ութին երկրի վարչապետը «լայվ» է մտել ասելու (այստեղ լայվից հատվածներ են), որ դա հիշատակի միջոցառումներին է վերագրելի (կամ էլ նաև դրանց) և «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթի իրագործման առաջին փորձը հաջողությամբ է պսակվել:
հ.գ.
Այս մարդու կառավարության ղեկավար լինելու միակ արժեքը շարունակում է մնալ, իր բառամթերքով ասած, ատկատային ընկալումներ չունենալը և կոռուպցիոն գործարքների մեջ ուղղակիորեն չներգրավվելը:
Կարող էր ավելի վատ էլ լինել, ինչպես շատ հետհեղափոխական երկներում եղավ: Երբ հեղափոխությամբ իշխանության եկածները ոչ թե ազնիվ պարգևավճարներ էին իրենք իրենց նշանակում (ինչպես մերոնք), այլ նախորդների պես ներգրավվում էին կոռուպցիոն գործընթացներում:
Այնպես որ, կարող ենք համարել, որ «ճգնաժամը որպես հնարավորություն» վարչապետի խոստումը ի կատար է ածվել և հավատում ենք, որ արդար կլինի, եթե հաջորդ ամսվանից պարգևավճարները առնվազն երկու անգամ ավելացվեն»:
Ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր` ճգնաժամը որպես հնարավորություն:Միամտորեն մտածում էի, թե «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթը վերաբերվում է միայն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելուն` տնտեսական և սոցիալական խնդիրներ լուծելուն:Դու մի ասա, երկուշաբթի առավոտյան ութին երկրի վարչապետը «լայվ» է մտել ասելու (այստեղ լայվից հատվածներ են), որ դա հիշատակի միջոցառումներին է վերագրելի (կամ էլ նաև դրանց) և «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթի իրագործման առաջին փորձը հաջողությամբ է պսակվել:հ.գ.Այս մարդու կառավարության ղեկավար լինելու միակ արժեքը շարունակում է մնալ, իր բառամթերքով ասած, ատկատային ընկալումներ չունենալը և կոռուպցիոն գործարքների մեջ ուղղակիորեն չներգրավվելը:Կարող էր ավելի վատ էլ լինել, ինչպես շատ հետհեղափոխական երկներում եղավ: Երբ հեղափոխությամբ իշխանության եկածները ոչ թե ազնիվ պարգևավճարներ էին իրենք իրենց նշանակում (ինչպես մերոնք), այլ նախորդների պես ներգրավվում էին կոռուպցիոն գործընթացներում:Այնպես, որ կարող ենք համարել, որ «ճգնաժամը որպես հնարավորություն» վարչապետի խոստումը ի կատար է ածվել և հավատում ենք, որ արդար կլինի, եթե հաջորդ ամսվանից պարգևավճարները առնվազն երկու անգամ ավելացվեն:
Gepostet von Hovhannes Avetisyan am Sonntag, 26. April 2020