
Պերեսն ուզում է գնել Հոլանդին և Մբապեին՝ իր նախագահության 20-ամյակի առթիվ

«Ռեալը» նախատեսում է ուժեղացնել հարձակումը Կիլիան Մբապեի (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդի (Դորտմունդի «Բորուսիա») միջոցով։
«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակնկալում է մինչև 2022 թվականի ամառ ձեռք բերել ֆրանսիացու և նորվեգացու տրանսֆերները՝ որպես նվեր իր գործունեության 20-ամյակի առթիվ։
Պերեսի առաջին ժամկետը «Ռեալում» 2000-ից 2006 թվականներին էր, 2009-ին նա դարձավ ակումբի նախագահ և այդ պաշտոնում է մինչև այժմ։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկվել է մինչև 2022 թվականի հունիսը, իսկ Հոլանդինը «Բորուսիայի» հետ՝ մինչև 2024 թվականը:
Ամենայն հավանականությամբ, Մադրիդի «Ռեալը» կկարողանա ստորագրել Հոլանդին ավելի վաղ, քան Մբապպեին, ասում է Marca-ն:
Ըստ աղբյուրի, ֆրանսիական ակումբը ցանկանում է 21-ամյա հարձակվողին առաջարկել նոր պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով, որպեսզի նա չտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այսպիսով, ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման դեպքում Մբապեն կստանա մոտավորապես նույնքան գումար, ինչ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«ՊՍԺ-ն նրան թույլ չի տա գնալ մինչև 2022 թվականի Աշխարհի գավաթը Կատարում: Սա ռազմավարական խնդիր է»,- ասել է աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին:
Սիրարփի Աղաբաբյան