«Կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ». Կևին դե Բրույնե
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է այն հարցին, թե ում հետ կցանկանա խաղալ նույն թիմում:
«Առաջին հերթին ես մտածում եմ այնպիսի հարձակվողների մասին, ինչպիսիք են Թիերի Անրին՝ իմ գլխավոր մարզիչը Բելգիայի հավաքականում: Նույնիսկ ինչ-որ մեկի մասին, ինչպիսին Կրիշտիանուն է: Ինձ համար՝ որպես ստեղծագործող խաղացողի, կարևոր է իմանալ, որ հարձակվողն իր տեղում կլինի: Ես ուզում եմ արագ ինչ-որ մեկին, ով կարող է հետ գալ և օգնել ինձ:
Կրիշտիանուի հետ ես կարող էի գնդակը երեք մետր բարձր ուղարկել և, միևնույն է, իմանալ, որ նա կհասնի դրան: Այնպես որ, Ռոնալդուի հետ ես էլ ավելի շատ ասիստներ կունենայի»,- Կևինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը