Բաժիններ՝

Սերժ Թանկյանի «Հայաստան» երգի ողջ հասույթը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գրասենյակից։ Երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:

«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին»,- նշել է Սերժ Թանկյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Թանկյանին իր բանաստեղծության հիման վրա երգ գրելու համար։ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս