Բաժիններ՝

Հայտնի են «Ավրորա 2020»-ի հավակնորդների անունները

Հայտնի է, թե ովքեր են «Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսները: Նրանց անունները հայտարարվեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսներն այս տարի 4-ն են: Նրանց ներկայացրեց մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին: Դարզին նկատեց, որ այս տարի հատուկ տարի էր, ամենաշատ հայտերն էին ստացել: Թեև դժվար է եղել ընտրություն կատարելը, սակայն ընտրել են 4-ին:

Առաջինը՝ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն են` Սոմալիում խաղաղություն հաստատելու իրենց ձգտման համար: Նրանք աշխատել են՝ փրկելու կարիքավորների կյանքը և օգնել են հարյուրավոր մարդկանց: Նրանց առաջադրած կազմակերպություններն են՝ «Սերն անում է» (Love does), «Փանզի» հիմնադրամը (Panzi Foundation) և «Պրաջվալա»-ն (Prajwala):

Երկրորդ հերոսը քույր Անժելիկա Նամայկան է՝ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում տեղահանվածներին օգնելու համար: Վերջին տասնամյակում ոչ պակաս, քան 22.5 հազար կանայք աջակցություն են ստացել Վերաինտեգրման և զարգացման կենտրոնում, որը ստեղծել է հենց Անժելիկա Նամայկան: Առաջադրած կազմակերպություններն են «Անտեսանելի երեխաներ»-ը (Invisible Children), և «Կարիտաս»-ը (Caritas):

Երրորդը Կլաուս Վոգելը և Սոֆի Բեոն են՝ Միջերկրական ծովում փախստականներին փրկելու համար: Նրանց կազմակերպությունը՝ «SOS Mediterranée»-ը օգնել է 30 հազար փախստականների: Առաջադրված կազմակերպությունը «SOS Mediterranée»-ն է:

Չորրորդը՝ Սակենա Յակուբին է` կանանց և աղջիկների կրթությունը Աֆղանստանում և Պակիստանում ապահովելու համար: Նա Աֆղանստանի ուսումնական ինստիտուտի հիմնադիրն է: Առաջադրված կազմակերպություններն են «Աֆղանստանի ուսումնական ինստիտուտ»-ը (Afgհan institute of learning), «Ստեղծելով միջազգային հույս»-ը (Creating Hope International), «Կանանց փախստականների հարցերով հանձնաժողով»-ը (Women’s Refugee Commission Inc):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս