«Միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը, հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգային պահանջների մինիմալ պահպանմամբ, այլ ոչ թե պաշտոնապես հայտարարվեր հաջորդ օրենքի խախտման մասին, այն է՝ հետախուզում է հայտարարվել առանց խափանման միջոց կիրառելու որոշման առկայության:

Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։

Հ.Գ. ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել»:

https://www.facebook.com/amram.makinyan/posts/228359048240472

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930